Ինչու օրակարգից հանեցին Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը

 Ինչու օրակարգից հանեցին Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը

Ազգային ժողովում աշխատանքները շարունակվում են։ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը քիչ առաջ հայտարարեց, որ օրակարգից հանում են Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը։

««Տեղեկացնեմ, որ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանն առողջական խնդիրների պատճառով չի կարող մասնակցել հարցի քննարկմանը և խնդրել է տեղափոխել այն։ Հետևաբար, հերթական նիստի օրակարգից հարցը հանվում է և հետագայում կքննարկվի»,- նշեց Ռուբինյանը։