Լոնդոնում տղամարդը սրով հարձակվել է մարդկանց վրա․ վիրավորներ կան

Լոնդոնում տղամարդը սրով հարձակվել է մարդկանց վրա․ վիրավորներ կան

Անգլիայի մայրաքաղաքում արտակարգ միջադեպ է տեղի ունեցել։ Լոնդոնի արևելքում սրով զինված տղամարդը հարձակվել է մարդկանց վրա։

Այս մասին հաղորդում է Associated Press-ը և մանրամասնում, որ միջադեպի հետևանքով 5 մարդ է տուժել։
Վիրավորների թվում նաև ոստիկաններ կան։

Հարձակվողին տեղում բերման են ենթարկել։ Նրա արարքի դրդապատճառների մասին առայժմ չի հաղորդվում։