Ժողովուրդն է որոշում իր իրավունքների ու պարտականությունների շրջանակը

Ժողովուրդն է որոշում իր իրավունքների ու պարտականությունների շրջանակը

Ուզում եմ խոսել իրավունքի, իրավազորության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության թեմայի մասին։ Սրանք եռամիասնության մասեր են, որովհետեւ ժողովրդապետության պայմաններում ինքնիշխանության կարևորագույն ատրիբուտ է, որ ժողովուրդն է որոշում իր իրավունքների ու պարտականությունների շրջանակը, այսինքն, ոչ թե ուրիշներն են որոշում, թե ժողովուրդն ինչ  իրավունքների ու պարտականություններ ունի, այլ ժողովուրդն է որոշում։ Այս մասին հրապարակած հերթական տեսանյութում հայտարարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սա կոչվում է իրավազորություն տարածքային ամբողջականության հետ համադրությամբ, որը, ըստ էության, պրակտիկ եւ կիրառելի է դարձնում իրավունքներն ու պարտականությունները: Ինքնիշխանությունը, իրավունքը, նույնիսկ պետականությունը առանց տարածքի կոնկրետացման լղոզվում են ու դառնում սակավ կիրառելի, ոչ կիրառելի ու նույնիսկ անկենսունակ»,- ասել է նա։