Գիտեմ՝ ինչու սահմանազատումը Ջերմուկից, Սև լճից, Իշխանասարից չեք սկսում

 Գիտեմ՝ ինչու սահմանազատումը Ջերմուկից, Սև լճից, Իշխանասարից չեք սկսում

Ասում եք՝ ինչու են ասում՝ մաս-մաս տալիս ենք։ Իհարկե տվել եք, բա չեք տվե՞լ։ Ջերմուկում և այլն։ Բա էդքան լավն եք, էդ սահամանազատումն ու սահմանագծումը Ջերմուկից սկսեք, Ներքին Հանդից սկսեք, Վարդենիսից սկսեք, Շորժայից ու Իշխանասարից սկսեք, բա ինչի չեք սկսում։ Լավ, գոնե Սև լճից սկսեք։ Բայց գիտե՞ք՝ ինչի չեք սկսում։ Ես գիտեմ՝ ինչու չեք սկսում։ Չեք սկսում, որովհետև չեն թողնում ձեզ թուրքերը դա անել։ Այս մասին այսօր Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ դիմելով իշխանական պատգամավորներին։

«Այո, թուրքերը չեն թողնում ձեզ դա անել ու նրանք պարտադրում են ձեզ այդ կապիտուլյացիան։ Դուք վախում եք թուրքերի մոտ ծպտաք։ Դե այդ սյուները տարեք Ջերմուկում դրեք, բա ինչի չեք անում, չեն թողնում թուրքերը, չէ՞»,- ասել է նա։