Եթե մեր ինքնիշխան տարածքից հող է հանձնվելու՝ իհարկե, կողմ չեմ

Եթե մեր ինքնիշխան տարածքից հող է հանձնվելու՝ իհարկե, կողմ չեմ

«Թումանյանը չէր լռի», «Սունդուկյանը չէր լռի», «Պարոնյանը չէր լռի», «Ղափլանյանը չէր լռի», «Խախտիր լռությունը, մնջախա՛ղ», այսպիսի գրությամբ պաստառներ են այսօր փակցվել Երևանյան թատրոնների դռներին ու պատերին, իսկ քաղաքի տարբեր փողոցներում հայտնվել է՝ «Ոտքի» գրությունը։

Տավուշում տեղի ունեցող սահմանազատման աշխատանքներով պայմանավորված, այս օրերին բողոքի տարբեր ցույցեր, ակցիաներ են տեղի ունենում թե մարզերում, թե մայրաքաղաքում։ Լռությունը խախատելու թատրոններին ուղղված կոչի նպատակն է հաջակցություն Տավուշի ոտքի հանելու քաղաքացիներին, կոչ անելու արվեստագետներին՝ չլռել ու իրենց դիրքորոշումը հայտնել։

Հր․ Ղափլանյանի անվան Երեւանի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանից հետաքրքրվեցինք աջակցո՞ւմ է Տավուշում ոտքի ելած ժողովրդի պայքարին․ «Եթե մեր ինքնիշխան տարածքից հող է հանձնվելու՝ իհարկե կողմ չեմ», այսինքն աջակցու՞մ է Տավուշյան պայքարին․ «Ես արդեն ասացի կարծիքս»,-կարճ նկատեց թատրոնի գեղ․ղեկավարը։