Ըստ Բայրամովի՝ սահմանազատման հարցով ՀՀ-ի հետ ուղիղ շփումները գերարդյունավետ են

Ըստ Բայրամովի՝ սահմանազատման հարցով ՀՀ-ի հետ ուղիղ շփումները գերարդյունավետ են

Երկկողմ և խաղաղ բանակցությունները, որոնց աջակցում է Ադրբեջանը, նախատեսված են Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության համար։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Արաբական Լիգա-Կենտրոնական Ասիա-Ադրբեջանի Հանրապետություն տնտեսական ֆորումի և համագործակցության 3-րդ նիստի ժամանակ։

Նա ներկայացրել է հետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանում տիրող իրավիճակի, Արցախի օկուպացված տարածքներում իրականացվող շինարարական աշխատանքների, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։

Բայրամովի պնդմամբ, Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների միջև ձեռք բերված վերջին պայմանավորվածություններն իրենց երաշխավորել են որպես ամենաարդյունավետ և հաջողված գիծն փոխադարձ արդյունքների հասնելու առումով։