Հայկական սպորտը գնում է կործանման․ միացրին, որ քանդեն

Հայկական սպորտը գնում է կործանման․ միացրին, որ քանդեն

Սպորտը գիտություն է, անընդհատ գիտություն է, մի գուցե հասկանան։ Հույս չունեմ, որ տեղ կհասնի ասածս։ Գործից անտեղյակ են մարդիկ, չգիտեն՝ ինչ է նշանակում բարձրակարգ սպորտ։ Ինչի՞ միացրին սպորտը մյուս նախարարություններին։ Միացրին, որ քանդեն։ Գիտեք, չէ՞, որտեղից է սկսվում երկրի քանդելը ամենաուժեղ տեղից։ Ամենաուժեղ տեղը մենք ունեցել ենք կրթություն եւ սպորտ։ Ահա քանդման ընթացքի մեջ ենք։ Այս մասին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը։

«Հետ գնանք նայենք՝ քանի մարզիկ ենք ունեցել անցած Օլիմպիադայում, դրանից առաջ եւ քանիսն այս անգամ ունենք։ Դեկտեմբերին ստացել եմ 26 միլիոն դրամ պարգեւատրում, որից արդեն ծախսել եմ 20 միլիոնը իրանց վրա։ Եթե մնամ, 6 միլիոնն էլ պետք է ծախսեմ։ Հայկական սպորտը գնում է կործանման»,- ասել է նա։