Նիկոլի «չուչելը»՝ որպես Տավուշի անվտանգություն

Նիկոլի «չուչելը»՝ որպես Տավուշի անվտանգություն

Հիմա էլ այլ հնարքի է անցել Փաշինյանը։ Նրա թիմի անդամի ցանկացած հայտարարություն արվում է իր ցուցումով և ՔՊ անդամներից որի  անունն  էլ շոշափվի, հիմք ընդունեք, որ արմատում Փաշինյանն է։ Ինքն է նրանց լիցքավորում, ակտիվացնում՝ խոսե՛ք, բա միայն ե՞ս եմ պատասխան տալու։ Ուտելուց ընկեր եք, թավան էլ հետն եք կուլ տալիս, խոսելուց էլ ընկեր եղեք, պատասխանատվություն վերցրեք։ Սա է նրա տարբեր հայտարարություններից արված եզրահանգումը։

 Տեսեք ինչ է Ազգային ժողովում հայտարարում իր վկան՝ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը․  «Ադրբեջանն ուզում էր, որ Հայաստան-Ադրբեջան սահման չլինի կամ լինի լղոզված ու գործի ուժեղի իրավունքը։ Հայաստան-Ադրբեջան սահման կա, այն հստակ չէ, հիմա վերահաստատվել է սկզբունքն առ այն, որ այդ սահմանը վերարտադրվելու է, այսինքն՝ դելիմիտացիան տեղի է ունենալու Ալմաթիի հռչակագրի հիման վրա»։ Տեսեք ի՜նչ ,,հերոսական քայլ,, կամ մանրևելու ինչ հնար են հուշել, որ օգտագործի Փաշինյանը։ Պարզ ասած՝ եթե այդ սյուները չտնկեին, Ադրբեջանը հիմք կընդուներ, որ դա իր տարածքն է և կներխուժեր Հայաստան։ Իհարկե, կներխուժեր, չէ՞ որ Փաշինյանն է ասել, որ այդ տարածքները ադրբեջանական են, «էստի համեցեք» էր արել։ Հետևաբար կգային, ի՞նչն էր կանգնեցնում նրանց։ Այլ բան է չուչելի տեսքով  այդ սյուների կանգնեցնելը։ Չուչելը կամ խրտվիլակը արհեստականորեն պատրաստված առարկա է, որը  վախ է առաջացնում շրջակա կենդանիների մոտ։ Հումանոիդ խրտվիլակներին սովորաբար հագցնում են հին հագուստ և տեղադրում բաց դաշտերում, որպեսզի թույլ չտան թռչուններին սնվել վերջերս ցանված սերմերով և աճող մշակաբույսերով։ Խրտվիլակներն օգտագործվում են ֆերմերների կողմից ամբողջ աշխարհում և ֆերմաների ու գյուղերի մշակույթում նշանավոր խորհրդանիշն են։ 

Հիմա Փաշինյանը Ադրբեջանի ցուցումով  չուչելներ  է տեղադրել, որպեսզի գյուղացիները հավատան, որ իրենց տները, հողը հանձնելուց հետո մնացած հողակտորում իրենց  բերքն անվտանգ ու ապահով է լինելու։ Տեսեք ինչ պրիմիտիվ ու պարզ հնարքով է խաբում մարդկանց։ Այսինքն նրանց դնում է գիտակցություն չունեցող զանգվածի տեղ, որոնք չուչելը տեսնելով կմտածեն՝ սա որ կա, թշնամին մեզ վրա չի հարձակվի, մենք «լեգիտիմ հավաբուն կլինենք»։ Օր օրի ավելացնում է չուչելների քանակը , իբր թե հաշվում է իր հավերը, իր տարածքը, լավ իմանալով, որ աղվեսը հաշված հավերն էլ է ուտում։ Ի՜նչ մնաց գյուղացին չմտածի, որ այդ չուչելները զուտ սիմվոլիկ, թատերական նշանակություն ունեն։