ՆԱՏՕ-ն պատերազմի է պատրաստվում․ WSJ

ՆԱՏՕ-ն պատերազմի է պատրաստվում․ WSJ

ՆԱՏՕ-ի ամենասկզբունքային տարբերություններից մեկը Դաշինքի անդամ երկրների տեսակետների անհամապատասխանությունն է սպառնալիքների, այդ թվում՝ ահաբեկչության և ռուսական գործողությունների վերաբերյալ, գրում է The Wall Street-ը։

Ըստ հրապարակման՝ ՆԱՏՕ-ի ծրագրավորողները կարծում են, որ մոտ ապագայում Դաշինքի անդամ երկրներից մեկի տարածք «ռուսական ուղիղ ներխուժումը» քիչ հավանական է, սակայն դաշինքը կրկին սկսել է կոալիցիայի հետ պատրաստվել պատերազմի:

Կարճաժամկետ հեռանկարում ՆԱՏՕ-ն մտավախություն ունի, որ Ռուսաստանը «կարող է հակամարտություն հրահրել հարևան երկրներում՝ խրախուսելով տեղի ռուսներին նման քայլի դիմել և օգտագործելով լարվածությունը՝ որպես միջամտության պատրվակ, ինչպես Կրեմլն արեց արևելյան Ուկրաինայում 10 տարի առաջ»:

Այժմ «ամբողջ կոալիցիայի հետ պատերազմի» պատրաստվելը կրկին ՆԱՏՕ-ի առաջնահերթությունն է, ուստի Դաշինքը նպատակ ունի «դաշնակիցներին պատրաստել ուս ուսի կռվելու», պարզաբանում է թերթը։

Միևնույն ժամանակ, ըստ WSJ-ի՝ Դաշինքը գիտակցում է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները բախվում են Ռուսաստանի կողմից սպառնալիքի իրականության վերաբերյալ տեսակետների լուրջ տարբերությունների: Օրինակ, Թուրքիայի և Միջերկրական ծովի մյուս՝ Դաշինքի անդամ երկրների քաղաքական գործիչները ավելի շատ մտահոգված են տեղական հակամարտություններով և անօրինական միգրացիայի խնդիրներով, քան ռուսական ներխուժման սպառնալիքով: