Դագաղներ, ծաղիկներ, սև լենտեր, սատանայական չարություն

Դագաղներ, ծաղիկներ, սև լենտեր, սատանայական չարություն

2018 թվականից սկսած մեր երկրում թավիշի անվան տակ իրականացվում է անմարդկային ու սատանայական չարություն։  Այդ սատանայական չարությունը իհարկե ուղղորդվում է բոլոր անհրաժեշտ ատրիբուտներով՝ դագաղներով, ծաղիկներով, սև լենտերով, արժանիներին արժեզրկելով, հերոսների մահը հանուն ոչնչի ներկայացնելով և այլն։ Այս մասին այսօր Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

«Այդ ամենը իրոք պետք էր, որովհետև այն ամենը, ինչ ծրագրված էր, կարելի էր անել միայն այն դեպքում, երբ ունենային մասնատված հասարակություն, որը որևէ բանի չէր կարող դիմակայել։ Հենց այդպես էլ արեցին։ Հազարամյակների մեր հայկական Արցախը ընդամենը մի օրում դարձրին ադրբեջանական, հենց դա են հիմա անում Տավուշում, հենց դա են արել Սյունիքում։ Ու այդ նպատակը ունեն Հայաստանի Հանրապետության բոլոր բնակավայրերի հետ կապված՝ առանց որևէ բացառությունների»,- ասել է նա։