Եթե ասում ենք՝ նախկինները տարան, թալանեցին, ապա ներկաները դա անում են օրենքով, շատ հաճելի․ Ալավերդյան

Եթե ասում ենք՝ նախկինները տարան, թալանեցին, ապա ներկաները դա անում են օրենքով, շատ հաճելի․ Ալավերդյան

Եթե ասում ենք՝ նախկինները տարան, թալանեցին, ապա ներկաներն անում են դա պետականորեն, օրինական, օրենքով, շատ հաճելի։ Նրանց ոչ կդատեն, ոչ էլ կբռնեն։

Այս մասին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը։

«Ես ձեզ խոստանում եմ, որ հայկական ծանրամարտը երբեք անտերության չի մատնվելու, ինչքան էլ, որ պետականորեն անտերության մատնվի։ Գլխավոր մարզիչի աշխատանքի առաջարկներ ունեմ մի քանի պետություններից, այդ թվում Չինաստանից աշխատանքի առաջարկ ունեմ։ Նրանք զարմացած են, թե ինչպես կարող է մարզիչը բերի թիմ եւ յուրաքանչյուրի համար մտածի, որ մեդալ վերցնի։ Անցած տարի մենք միավորներով առաջ անցանք Չինաստանից»,- ասել է նա։