Բաքուն ու Փարիզը հաշտվե՞լ են․ դեսպանը վերադարձել է Ադրբեջան

Բաքուն ու Փարիզը հաշտվե՞լ են․ դեսպանը վերադարձել է Ադրբեջան

Հայտնի է, որ Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունները մեղմ ասած բարեկամական չեն և դրա մեղավորն ամենևին էլ Փարիզը չէ։

Նախագահ Մակրոնին ու Ֆրանսիային ընդհանարպես Ադրբեջանում համարում են խիստ հայամետ ու կողմնակալ՝ սկսած Հայոց ցեղասպանության հարցում Ելիսեյան պալատի դատապարտող դիրքորոշումից մինչև Հայաստանի ու Արցախի ճակատագրի հանդեպ Փարիզի ավանդական բարեկամական քայլերը, աջակցությունն ու փոխգործակցությունը։
Ադրբեջանական մամուլը հատուկ թիրախավորված է Մակրոնի վրա՝ նրան ներկայացնելով նվաստատուցիչ ու երբեմն ծաղրալից հրապարակումների միջոցով։

Այս ամենի հետևանքով օրեր առաջ Ֆրանսիան ետ էր կանչել Բաքվում իր դեսպանին՝ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով։ Հայտարարության մեջ Ֆրանսիայի ԱԳՆ-ն նշել էր, որ դիվանագետին ընդունել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Եվ ահա, ինչպես գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը վերադարձել է Ադրբեջան և շարունակում է իր դիվանագիտական ​​գործունեությունը։