Շատ բարդ է լինելու

 Շատ բարդ է լինելու

Գրել էինք, որ այսօր  կկայանա աշխարհի ակումբային մակարդակով ամենահեղինակավոր մրցաշարի՝ Չեմպիոնների լիգայի լիգայի առաջին կիսաեզրափակիչը։ Գերմանիայում «Բավարիան» ուժերը կչափի Մադրիդի «Ռեալի» հետ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23։00-ին։

«Այսպիսի հանդիպումները պարզապես չեն կարող հեշտ ստացվել։ «Ռեալին» իրոք շատ բարդ հանդիպում է սպասվում։ Թեպետ այս պահի դրությամբ, կարելի է ասել, «Ռեալը» մի փոքր առավելությունը ունի, քանի որ գերմանացիները ավարտել են պայքարը ներքին առաջնությունում ու հրաժեշտ տվել գերիշխանությանը, սակայն «Բավարիան» միշտ «Բավարիան» է։ Նրանք նախկինի նման ուժեղ են»,- անդրադառնալով թեմային հայտարարել է Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն, որը նաև գլխավոր է մադրիդյան թիմը։