Աբազյանն ու ԱԱԾ բարձրաստիճան սպաները հրաժարվում են համազգեստ կրել

Աբազյանն ու ԱԱԾ բարձրաստիճան սպաները հրաժարվում են համազգեստ կրել

Զինվորական համազգեստը, հավանաբար, արդեն ձանձրացրել է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին ու ԱԱԾ բարձրաստիճան սպաներին։ Ծառայությունը շրջանառության մեջ է դրել կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկում է «Ազգային անվտանգության մարմինների զինծառայողների միասնական համազգեստը և տարբերանշանները հաստատելու մասին» N 1217-Լ որոշումից հանել ԱԱԾ զինծառայողների բարձրագույն խմբի պաշտոններին վերաբերող դրույթը:

Այդ որոշումը վերաբերում է ԱԱԾ զինծառայողների համազգեստ կրելու կարգին, նաև սահմանվում է համազգեստի ձևը։ Օրենսդրական այս փոփոխության պատճառն այն է, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնը այլևս դադարել է զինվորական լինել, այն արդեն հանրային ծառայության պաշտոն է, հետևաբար ԱԱԾ ղեկավարությունը գտնում է, որ համազգեստ հագնելու կարիք էլ չկա, կարող են կոստյում- շալվար հագնել։