Այս սխալը գործում են քաղցկեղ հաղթահարածների 96 տոկոսը 

Այս սխալը գործում են քաղցկեղ հաղթահարածների 96 տոկոսը 

Քաղցկեղ հաղթահարած մարդկանց միայն 4 տոկոսն է ամբողջապես պահպանում սննդի եւ ֆիզիկական ակտիվության հետ կապված Ամերիկյան օնկոլոգիական ընկերության (ACS) կողմից մշակված եւ կիրառության համար ներկայացված ցուցումները։ Այս մասին հայտնում է JAMA Oncology հանդեսը։

Գիտնականները սոցհարցումներ են անցկացրել օնկոլոգիական հիվանդություն հաղթահարած ավելի քան 9 հազար մարդու շրջանակում եւ պարզել են, որ հարցվածների միայն 72 տոկոսն է համարժեք ֆիզիկական ակտիվությամբ ապրում, 68 տոկոսն է հայտնել, որ ճարպակալում չունի, 12 տոկոսն է հայտնել, որ ըստ ցուցման՝ բավարար քանակությամբ մրգեր եւ բանջարեղեններ է ուտում եւ 50 տոկոսն է հայտնել, որ ալկոհոլ չի օգտագործում։

Հարցվածների միայն 4 տոկոսն է ասել, որ ամբողջապես պահպանում է հետօնկոլոգիական կենսակերպի համար նախատեսված ցուցումները։ Ուշագրավ  է այն, որ ցուցումները առավել հաճախ պահպանել են կանայք, տարեց մարդիկ, սեւամորթները, կրթական բավարար ցենզ ունեցողները։ Հոդվածում նշվում է, որ սոցհարցումից պարզ է դառնում, որ օնկոլոգներն ու թերապեւտները պետք է ավելի ուշադիր լինեն իրենց պացիենտների մոտ բժշկական կուրսի ավարտից հետո վարած կենսաձեւին, հատկապես առողջ ապրելակերպ վարելուն։