«Կրոկուս»-ի ահաբեկչությունից 40 օր անց մարդիկ սգում են ու ծաղիկներ խոնարհում

«Կրոկուս»-ի ահաբեկչությունից 40 օր անց մարդիկ սգում են ու ծաղիկներ խոնարհում

Մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի տեղի ունեցած ահաբեկչության քառասուներորդ օրը մարդիկ վաղ առավոտից հավաքվում են ողբերգության վայրում։

Ինքնաբուխ հուշահամալիրը հայտնվել է ահաբեկչության վայրում գրեթե անմիջապես, հետագայում այն տեղափոխել են «Կրոկուս Էքսպո»-ի մոտ։ Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները։

Նիկոլսկի տաճարի վանահայր քահանա Վասիլի Լոսևն ավելի վաղ հայտարարել էր, որ «Կրոկուս»-ի ահաբեկչության հետևանքով զոհվածների հոգեհանգստի պատարագներ կանցկացվեն ողբերգության վայրում, ինչպես նաև Նիկոլսկի տաճարում:

Հիշեցնենք, որ Մերձմոսկովյան Կրասնոգորսկում գտնվող «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում ահաբեկչությունը տեղի է ունեցել մարտի 22-ին: Հարձակվողները ներխուժել են համալիրի համերգասրահ և զանգվածային կրակ են բացել շենքում գտնվող մարդկանց ուղղությամբ, ապա հրկիզել դահլիճը։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 145 մարդ։

Հիշեցնենք, որ ողբերգության հետևանքով զոհվել են նաև ՀՀ երկու քաղաքացի։