Ով սուտ տեղեկատվություն է տարածում, ինքը սապլյակի տղա ա, ոչ թե սապլյակ

Ով սուտ տեղեկատվություն է տարածում, ինքը սապլյակի տղա ա, ոչ թե սապլյակ

«Հովհաննես ջան, եղբայր, եթե որեւէ մեկը իր հայրենիքի հանձնման դեմ պայքարելու համար որեւէ մեկից գումար կվերցնի կամ որեւէ մեկը ինչ-որ մեկին գումար կտա նման բանի համար, այո, ինքը կլինի շուն ու սապլյակ, բայց ով էլ նման սուտ տեղեկատվություն է տարածում՝ չպատկերացնելով, որ մարդը կարող է հայրենասիրական միտումներով գնա նման քայլի, որ այդ երիտասարդները 1 կոպեկ անգամ դրա համար ստանում են, ինքը շատ տղա ա, ոչ թե շուն, ինքը սապլյակի տղա ա, ոչ թե սապլյակ»։ Դիմելով դերասան Հովհաննես Դավթյանին՝ այս մասին հայտարարել է «Երիտասարդի ձայն» կազմակերպության ղեկավար Հովհաննես Հարությունյանը։

«Այդ սոպլյակները ոչ թե ինքնաբուխ ակցիա են արել, ոչ թե հայրենասեր են, այլ վճարվել են։ Ինչից եմ ես դա ենթադրում, օդից չեմ խոսում։ Ինձ ասացին, որ երբ արդեն շենքից դուրս են եկել, մուտքի մոտ իրենց սպասում էին երկու փաստաբան, ևս երկուսն էլ՝ քաղմասում: Դա մեզ ի՞նչ է հուշում, որ այս տղան ոչ թե տղա էր, այլ շուն։ Հետևաբար, դու շուն ես, եղբայր, դու հայրենասեր չես, որովհետև հայրենասերից մինչև շուն լինելը մի քայլ է»,- այս մասին, հիշեցնենք,  ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել էր դերասան Հովհաննես Դավթյանը՝ անդրադառնալով իր ներկայացման ժամանակ տեղի ունեցած միջադեպին, երբ երիտասարդը բեմ էր բարձրացել ու տեղեկացրել, որ դավաճանը հանձում է Հայաստանը։