Համաշխարհային «պատերազմ»՝ ընդդեմ TikTok-ի․ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն զգուշանում են

Համաշխարհային «պատերազմ»՝ ընդդեմ TikTok-ի․ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն զգուշանում են

TikTok սոցիալական ցանցը կարող է արգելափակվել Եվրամիությունում։  Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը, որի խոսքերը մեջբերել է Politico թերթը։
«Դա չի բացառվում»,- նշել է նա։

Ֆոն դեր Լայենը հիշեցրել է, որ ԵՀ-ն դարձել է աշխարհում առաջին կազմակերպությունը, որն իր աշխատակիցներին արգելել է TikTok-ը տեղադրել աշխատանքային հեռախոսներում։

Անցյալ շաբաթ TikTok-ը դադարեցրեց օգտատերերի պարգևատրման ծրագիրը։ Այս քայլի պատճառը Եվրահանձնաժողովի հերթական զգուշացումն էր։

Նախօրեին հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մտադիր է օրինագիծ ստորագրել, որը կարգելի TikTok հավելվածը երկրում, եթե չինական ByteDance ընկերությունը հրաժարվի վաճառել իր մասնաբաժինը։ Վերլուծաբանների կարծիքով, օրենքը բացասաբար կանդրադառնա նրա նախընտրական արշավի ընթացքի վրա։ 

Bloomberg-ի լրագրողների կարծիքով՝ TikTok-ի արգելքը երիտասարդ ընտրողներին կդրդի քվեարկել Սպիտակ տան նախկին ղեկավար Դոնալդ Թրամփի օգտին։