Նիկոլը վրեժխնդիր է եղել

Նիկոլը վրեժխնդիր է եղել

Առաջին հայացքից թվում է, թե Նիկոլն ի՞նչ կապ ունի Սամվել Վարդանյանի ձերբակալության հետ։ Տղան ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ է խնդիր ունեցել, ու նա էլ պատժում է։ Բայց, երբ խորանում ես, հասկանում ես, որ ոչ միայն Սամվելի, այլ բոլոր ձերբակալության  թելերն անցնում են Նիկոլ Փաշինյանի ասեղի ծակով։ 2023 թվականի ապրիլի 25-ին ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին հանրային տրանսպորտում իր քաղաքացիական դիրքորոշումը հայտնած Սամվել Վարդանյանը Նիկոլ Փաշինյանին  «դավաճան» է անվանել, որի պատճառով  15- 20 կարմիր բերետավորներ, թիկնազորի անդամների հետ նրան բերման են ենթարկել։  Այդ ժամանակ Սամվելն ասում էր ՝ եթե այդ բառը նրա համար վիրվորանք չէ, ինչու՞ է ինձ բերման ենթարկել։ Սամվել Վարդանյանն ազատվել է աշխատանքից։

Վերհիշենք, թե ինչ էր ասում նա իր գործից ազատվելու մասին․«Շատ տհաճ խոսակցություն եմ ունեցել գործատուիս հետ, ինքը համաձայն չէր իմ ասածի հետ, ինձ ասաց՝ այդ արարքիցս հետո նույնիսկ հյուրանոց ոտք չպետք է դնեի, այդտեղ ես ադմինիստրատոր էի աշխատում: Ասաց, որ սխալ եմ, ո՞նց եմ ընտրված նախագահին բան ասում և այլն: Մեր տհաճ խոսակցությունից երկուստեք հասկացանք՝ այդ աշխատանքն այլեւս անհնար է: Իրենք կուսակցական չեն, բայց խնդիրն այն է, որ իրենք հասկացան, որ խնդիրներ կունենան իմ նման աշխատող ունենալու դեպքում»։ Ոստիկանական բաժանմունքից տղային ազատ են արձակել, քանի որ մեջտեղ «ժողովրդավար» Նիկոլ Փաշինյանի անունն էր։ Ձերբակալեն, ամբողջ Հայաստանը «դավաճան»  բառը կքննարկի, ճիշտ կլինի, որ բաց թողնեն ու հակոբներից մեկի միջոցով շագանակը կրակից հանեն։  Ու ահա Հակոբ Ասլանյանի հետ կապված այս միջադեպը հնարավորություն տվեց Նիկոլին իր «մուռը հանել»։ Ու այն բռնությունները, վայրագությունները, նվաստացումը, որ ձեզ զարմացնում է, վրեժխնդրության արդյունք է։