ԱԺ-ն չընդունեց սահմանազատման վերաբերյալ ընդդիմության ներկայացրած նախագիծը

ԱԺ-ն չընդունեց սահմանազատման վերաբերյալ ընդդիմության ներկայացրած նախագիծը

ԱԺ-ն մերժեց «Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման  հայտարարության նախագիծը նստաշրջանի օրակարգում ընդգրկելու հարցը։ 
Փաստաթղթում խոսվում է միայն վստահության մթնոլորտի ձևավորումից հետո սահմանագծման և սահմանազատման անհրաժեշտության մասին, այլ ոչ թե ուժային ճնշումների և սպառնալիքների միջոցով։ 

Առաջին հերթին Ադրբեջանի ԶՈւ–ն պետք է լքի Հայաստանի ինքնիշխան տարածքները, իսկ պաշտոնական Բաքուն դադարեցնի ագրեսիվ հռետորաբանությունը, ինչպես նաև վերադարձնի հայ ռազմագերիներին։ 
 այլ կետով էլ  առաջակվում՝սահմանազատման ժամանակ ելակետ պետք է լինեն 1993 թվականի սեպտեմբերին ԱՊՀ-ին անդամակցելու պահին Ադրբեջանի փաստացի սահմանները, այսինքն` շփման գիծը, քանի որ ԱՊՀ-ին անդամակցությունը սահմանազատման և սահմանագծման առաջնային հիմքն է։