Ադրբեջանն այլ բան էր ուզում

 Ադրբեջանն այլ բան էր ուզում

Ադրբեջանը փորձում էր հետքայլ անել Ալմաթիի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու ու դրա հիմքով դելիմիտացիա ու դեմարկացիա իրականացնելու պայմանավորվածություննից։ Ու սա ամիսներ շարունակ։ Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։

«Ամիսներ անց տեղի ունեցավ պայմանավորվածություն, ստորագրվեց արձանագրություն, որով կողմերը վերահաստատեցին, որ դելիմիտացիայի հիմքը լինելու է Ալմաթիի հռչակագիրը։ Դա ենթադրում է, որ վերարտադրվելու են այն ադմինիստրատիվ սահմանները, որոնք գոյություն են ունեցել հայկական ու ադրբեջանական ԽՍՀ-ների միջև Խորհրդային Միության փլուզման պահին՝ 1991 թվականի դրությամբ։ Ադրբեջանն ուզում էր, որ Հայաստան-Ադրբեջան սահման չլինի կամ լինի լղոզված ու գործի ուժեղի իրավունքը։ Հայաստան-Ադրբեջան սահման կա, այն հստակ չէ, հիմա վերահաստատվել է սկզբունքն առ այն, որ այդ սահմանը վերարտադրվելու է, այսինքն՝ դելիմիտացիան տեղի է ունենալու Ալմաթիի հռչակագրի հիման վրա»,- ասաց նա։