Մասկը հինգ օրում հարստացել է 37,3 միլիարդ դոլարով

Մասկը հինգ օրում հարստացել է 37,3 միլիարդ դոլարով

Վերջին հինգ օրվա ընթացքում ձեռնարկատեր Իլոն Մասկի կարողությունն աճել է 37,3 միլիարդ դոլարով։

Այս մասին են վկայում Bloomberg Billionaires Index-ի տվյալները։

Սա նրա կարողության ամենշաբաթյա ամենանշանակալից աճն է 2022 թվականի մարտի սկզբից ի վեր։ 
Չինական Baidu տեխնոլոգիական ընկերության հետ հնարավոր համագործակցության մասին լուրերը նպաստել են Tesla-ի բաժնետոմսերի աճին։

Միայն ապրիլի 29-ին Իլոն Մասկի կարողությունն աճել է 18,5 միլիարդ դոլարով՝ հասնելով 201,5 միլիարդ դոլարի՝ ըստ Bloomberg-ի։ Նույն օրը Tesla-ի բաժնետոմսերն աճել են 17,76%-ով։