Վրաստանը 2030-ին կդառնա ԵՄ անդամ․ Իվանիշվիլի

Վրաստանը 2030-ին կդառնա ԵՄ անդամ․ Իվանիշվիլի

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ Վրաստանը Եվրամիությանն անդամակցելու է 2030 թվականին։ Այս մասին հայտնում է ազգային հեռուստատեսության կայքը։

Ըստ Իվանիշվիլիի, ով Թբիլիսիում ելույթ է ունեցել խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած հանրահավաքում, ազատ, անկախ, ինքնիշխան, միասնական և Եվրամիությանը ինտեգրված Վրաստանը վրացական երազանքն է, որն անպայման կիրականանա։ 

Քաղաքական գործիչը խոստացել է, որ երկիրը կհաղթահարի բոլոր խոչընդոտները, կամրապնդի ինքնիշխանությունը, կպահպանի խաղաղությունը, կզարգացնի տնտեսությունը և 2030 թվականին կդառնա ԵՄ անդամ։

Իվանիշվիլին հատկապես նշել է վրաց ազգի յուրահատուկ պատմությունն ու ավանդույթները և ընդգծել, որ միայն այս յուրահատուկ ազգային ավանդույթներով է իմաստավորում Վրաստանի անդամակցությունը Եվրամիությանը։