Օր առաջ պետք է դա անել

Օր առաջ պետք է դա անել

«Ունենք մի իշխանություն, որ լավ լինելը չի երաշխավորում, բայց վատ լինելը հաստատ երաշխավորում է։ Օր առաջ այսպիսի իշխանություններից այս ժողովուրդը պետք է ազատվի, քանի որ ավելի ու ավելի վատ է լինելու, որովհետև դա է երաշխավորում այս իշխանությունը»։ Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

«Երբ որ այստեղ խոսվում է այն մասին, թե մենք սահմանազատում, սահմանագծում չենք անում, պարզապես վերարտադրում ենք, վերականգնում ենք եղած սահմանները, ապա պարզ հարց է առաջացնում՝ եթե այդ սահմանները կան, ինչո՞ւ եք վերարտադրում, վերականգնում հենց այդ հատվածում։ Բա ամբողջական վերականգնեք, որ հարցն էլ ամբողջական լուծվի։ Դուք էլ գիտեք, որ այդպես չէ։ Հատվածական սահմանազատում կոչվածը միջազգային պրակտիկայում գոյություն չունի։ Դա Ադրբեջանի հորինածն է ու ձեզ պարտադրածը։ Դուք դա չեք էլ թաքցնում, ասում եք՝ եթե մենք սա չանենք, նոր սպառնալիքներ կառաջանան Հայաստանի նկատմամբ, այսինքն ունենք ագրեսոր հարևան երկիր, թշնամաբար մեր նկատմամբ տրամադրված, որն իր ուզածին հասնելու է կամ մեր կամքով, կամ ուժի սպառնալիքով և պատերազմով։ Ձեր ղեկավարն այս ամբիոնից հայտարարում է, որ այս ամենն անելուց հետո լավ լինել ես չեմ երաշխավորում, բայց որ չանենք՝ հաստատ  վատ կլինի, դա երաշխավորւմ ենք»,- ասաց նա։