ՔՊ-ն հաստատեց, որ հայկական պետականության հետ առնչություն չունի

ՔՊ-ն հաստատեց, որ հայկական պետականության հետ առնչություն չունի

51 դեմ, 27 կողմ ձայների հարաբերակցությամբ, ինչպես հայտնի է,  ԱԺ-ն մերժեց «Հայաստան» խմբակցության ներկայացրած Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հայտարարության նախագիծը նստաշրջանի օրակարգում ընդգրկելու հարցը։

«ՔՊ-ն ևս մեկ անգամ մերժեց պետականանպաստ այս հայտարարության ընդունումը և դրանով իսկ ևս մեկ անգամ դրժելով իր նախընտրական խոստումները, ևս մեկ անգամ հաստատելով, որ ինքը, ըստ էության հայ ժողովրդի հայկական պետականության հետ առնչություն չունի։ Մինչդեռ մեր առաջարկի բուն նպատակը՝ միաջազգային իրավունքին համապատասխան ապահովել Հայաստանի Հանրապետության անվտանգության ավելի բարձր մակարդակ է՝ պաշտպանված միջազգային իրավունքներով։ Իշխանության կատարածը տանում է Հայաստանի միակողմանի զիջումներին։Հայտարարությամբ ամրագրված էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը որևէ կերպ չպետք է սահմանափակի ԼՂ ժողովրդի իրավունքը վերադառնալու իր հայրենիք և որոշի Արցախի կարգավիճակը»,- այս մասին քիչ առաջ հայտարարեց ընդդիմադիր Արծվիկ Մինասյանը։