Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է.
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հնարավոր համաձայնագրին ընդառաջ հնչում են երեսպաշտ հայտարարություններ, թե ինչպիսի առաջընթաց կարող է ապահովել դիվանագիտությունը։
Դրանք բոլորը կեղծ են, քանի որ առաջընթացը դիվանագիտական հարթության մեջ ապահովել են Իրանի ԶՈւ-երն իրենց հրթիռներով, ԱԹՍ-ներով, ռազմական մոտորանավակներով և այդ երկրի ռազմաքաղաքական վերնախավն ու ժողովուրդն իրենց անսասան կամքով և ոգով։
ԱՄՆ-ը չափազանց հզոր գերտերություն է, որպեսզի խոսք գնա կոնկրետ մի հակամարտության մեջ անհաջողությունից հետո այս երկրի թուլացման մասին։
Սակայն ակնհայտ է, որ վերջին պատերազմում Իրանի ռազմավարական աներկբա հաջողությունը նկատելիորեն նվազեցրել է ԱՄՆ-ի ուժի պրոյեկցիան ողջ մերձավորարևելյան տարածաշրջանում և ընդհակառակը՝ աննախադեպ կերպով ամրապնդել Իրանի դիրքն ու հեղինակությունը և հետևաբար նաև իրանական ուժի պրոյեկցիայի տիրույթը, որը նկատելի է դառնալու նաև Հարավային Կովկասում։
Այժմ կարծես ոչ մի կասկած չի մնացել, որ Իրանն իրապես արժանի է «մերձավորարևելյան առյուծ» այլաբանական կոչմանը»: