Սա ոչ զիջում է, ոչ փոխանակում, սա վերարտադրություն է

Սա ոչ զիջում է, ոչ փոխանակում, սա վերարտադրություն է

«Պրն Խաչատրյան, Հայաստանի Հանրապետության տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվում ոչ մեկի։ Այս պահին ընթացող սահմանազատման ու սահմանագծման պրոցեսները ոչ այլ ինչ են, քան Հայաստանի ու Ադրեջանի սահմանի վերարտադրության պրոցեսներ»։ Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայամանգիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը՝ անդրադառնալով «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արթուր Խաչատրյանի ելույթին։

«Այո, սա գործող, գոյություն ունեցող պետական սահմանի վերարտադրության պրոցեսն է ու այդ սահմանի վրա կարելի է սյուն տեղադրել։ Հայաստանի Հանրապետության տարածքից, կրկնում եմ, ոչ զիջվում է ու ոչ էլ նույնիսկ փոխանակվում»,- ասաց նա։