Ու՞մ հրամանով, ու՞մ հրահանգով, ու՞մ որոշումով է դա եղել

Ու՞մ հրամանով, ու՞մ հրահանգով, ու՞մ որոշումով է դա եղել

Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում ու կոչվում է պիլոտային սահմանազատում, իրականում սա Հայաստանի Հանրապետությունը մաս-մաս կտրտելով թշնամուն տալու պրոցես է։ Պրոցեսը առանց որևէ հիմնավորմամբ սկսվեց Շուռնուխից, իսկ հիմա տեսում եք՝ ինչ է կատարվում Սյունիքում, ինչպես է բարդացել հաղորդակցությունը Իրանի ու աշխարհի հետ։ Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Նույնը հիմա կատարվում է Տավուշում։ Իսկ որպեսզի դա կանխենք, մենք փորձ արեցինք, որպեսզի ԱԺ-ն ընդունի հայտարարություն, որ կանոնակարգվի այն պրոցեսը, որն այսօրվա իշխանությունները ոգևորության պահին կոչում են սահմանազատում։ Պետք էր հասկանալ՝ ինչ սկզբունքով է տեղի ունենում սահմանազատումը ու առաջարկեցինք իրավական բազա, բայց եղավ այլ բան։ Այսօր կառավարությունը սահմանազատումից բացի, սահմանազատումից անդին իրականացնում է նաև սահմանագծում։ Սահմանները այսօր ինչ-որ կերպ, անհասկանալի պայմաններում, անհասկանալի իրավապայմանագրային բազայի վրա գծվում են։ Փաստացի այնտեղ ինչ-որ սյուներ են տեղադրվել, ո՞վ է այդ իրավունքը տվել, ու՞մ հրամանով, ու՞մ հրահանգով, ու՞մ որոշումով է դա եղել»,- ասաց նա։