Ի՞նչ գործ ուներ թուրքական «Բայրաքթար»-ն Իրանում․ նոր շրջադարձ

Ի՞նչ գործ ուներ թուրքական «Բայրաքթար»-ն Իրանում․ նոր շրջադարձ

Թեժ քննարկումներ են սկսվել Իրանում, որտեղ, ըստ թուրքական կողմի, «Բայրաքթար Աքընջի» ԱԹՍ-ի միջոցով հայտնաբերվել է ուղղաթիռում կործանված նախագահ Էբրահիմ Ռաիսիի և Իրանի կառավարության անդամների մարմինները։ 

Անկարայում պնդում են, որ կործանված ուղղաթիռը հայտնաբերելու համար Թեհրանը դիմել է հարեւան Թուրքիայի օգնությանը։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից վերահսկվող լրատվամիջոցները և սոցցանցերի իրանական հատվածի օգտատերերը մտավախություն են հայտնել, որ թուրքական անօդաչու թռչող սարքը թռել է երկրի ռազմական օբյեկտների և հրթիռային կենտրոնների վրայով։ 

Ըստ այդմ, ենթադրություններ են արվում, որ թուրքական «Բայրաքթար»-ը կարող էր այդ նույն օբյեկտների պատկերները լուսանկարել։

Ավելի վաղ Իրանի կարմիր մահիկի ղեկավարը պնդել էր, թե երկրում միայնակ՝ առանց արտաքին միջամտության են հայտնաբերել կործանված ուղղաթիռի բեկորները։