Քաղաքականություն

Հայաստանի և Ադրբեջանի միջև այդ հատվածի սահմանազատման գործընթացն ավարտին ենք հասցրել՝ ստեղծելով հենման կետ

 Հայաստանի և Ադրբեջանի միջև այդ հատվածի սահմանազատման գործընթացն ավարտին ենք հասցրել՝ ստեղծելով հենման կետ

Ամբողջ աշխարհը և տարբեր երկրներ ողջունել են այս գործընթացը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև այդ հատվածի սահմանազատման գործընթացն ավարտին ենք հասցրել, և մենք ստեղծել ենք հենման կետ, դրել ենք ինչ-որ սկզբունքներ, որոնք հետագայում օգտագործվելու են սահմանը վերարտադրելու համար: Այս մասին այսօր՝ մայիսի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Այո, Հայաստանի և Ադրբեջանի միջև Տավուշի մարզի և Ղազախի  շրջանի հատվածում սահմանազատման գործընթացը, կարելի է ասել, ավարտին է հասցվել։ Հայաստանը և Ադրբեջանը ընտրել են հստակ քարտեզ, որի տակ կա իրավական հիմք՝ հաստատված և Ադրբեջանի, և Հայաստանի կողմից։ Հայաստանի Հանրապետության սահմանն այն սահմանն է, որով Հայաստանի Հանրապետությունն անկախացել է։ Այստեղ վերադառնում ենք Ալմա-Աթայի հռչակագրին, որտեղ նշված է, որ Հայաստանի Հանրապետությունը և մնացած հանրապետությունները, որոնք ստորագրել են այդ փաստաթուղթը, այդ թվում՝ Ադրբեջանը, իրենց վարչական շրջաններով դառնում են անկախ։ Այդ կտորով հիմքեր դրեցինք և սկզբունքներ ձեռք բերեցինք, որոնք երկկողմանի ընդունելի են, և այդ սկզբունքների հիման վրա մենք արեցինք սահմանազատում, որը լավ օրինակ է և աշխարհի բոլոր երկրների կողմից ընդունվեց»,- պնդել է Ալեն Սիմոնյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image