Փաշինյանը սկսեց ջուրը լցնել սեղանին ու օրինակ բերել

Փաշինյանը սկսեց ջուրը լցնել սեղանին ու օրինակ բերել

Կարող է տարօրինակ թվալ, բայց ուզում եմ մի բան ցույց տալ մեր իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ։ Ահա սա, պատկերացրեք, մեր իրավունքներ են ու պարտականություններն են։ Ես լցնում եմ այս ջուրը բաժակի մեջ, պատկերացրեք, դրանք մեր իրավունքներն ու պարտականություններն են։ Երբ լցնում այստեղ, դրանք կիրառելի են, իրագործելի են, դրանք կարող են օգտագործվել մեր կենսական կարիքները ապահովելու համար։ Այս մասին հրապարակած հերթական տեսանյութում հայտարարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ջուրը լցնելով՝ բաժակի մեջ։

«Բայց եկեք պատկերացնենք նաև մի ուրիշ օրինակ, երբ իրավունքներն ու պարտականությունները պարփակված չեն կոնկրետ տարածքով։ Ի՞նչ տեղի կունենա։ Այդ պարտականություններն ու իրավունքները ահա այսպես լղոզվում են, դրանք դառնում են անկենսունակ, ոչ նյութական»,- ասում է Փաշինյանը՝ ջուրը լցնելով սեղանին՝ այդպիսով փչացնելով պետական գույքը։