Տալիս ենք այն, ինչը մերը չէ, չենք հանձնում․ ՔՊ-ական

Տալիս ենք այն, ինչը մերը չէ, չենք հանձնում․ ՔՊ-ական

«Որևէ տարածքի հանձնում տեղի չի ունենում։ Դրանք ոչ թե տարածքների հանձնում են, այլ ընդամենը մենք վերահաստատում ենք այն սահմանագծերը, որոնք ունեցել ենք։ Այս ամենի հիմքում կա և իրավական փաստաթուղթ և հիմնավորում»։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը։

«Այո, որևէ տարածքի հանձնում տեղի չի ունենում ու չէր էլ կարող տեղի ունենալ, որովհետև գիտենք, որ Հայաստանի սահմանադրությամբ ամրագրված է, որ ՀՀ ինքնիշխան տարածքի ցանկացած փոփոխություն միայն կարող է տեղի ունենալ հանրաքվեով։ Որևէ մարմին իրավունք չունի տարածք հանձնել։ Հայաստանը ի՞նչ է ստանալու։ Հայաստանը ստանալու է միջազգայնորեն ճանաչված պետական սահման իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար։ Մենք չենք հանձնում, տալիս ենք այն, ինչը մեր չէ»,- ասել է նա։