Ֆրանսիայի ԱԺ-ն բանաձև է ընդունել ցեղասպանության մասին․ Թուրքիան հիստերիայի մեջ է

Ֆրանսիայի ԱԺ-ն բանաձև է ընդունել ցեղասպանության մասին․ Թուրքիան հիստերիայի մեջ է

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ կապված Ֆրանսիայի Ազգային ժողովի 2024 թվականի ապրիլի 29-ին ընդունված բանաձևի հետ։

Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը մեջբերում է Anadolu-ն, ասվում է, որ ասորիների և քաղդեացիների վերաբերյալ Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից 2024 թվականի ապրիլի 29-ին ընդունված և Օսմանյան կայսրության դեմ մեղադրանքներ պարունակող բանաձեւը իրավական եւ պատմական հիմք չունի։

«Անցյալ տարի Ֆրանսիայի կառավարությունը հայտարարեց, որ չի պաշտպանում Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված նմանատիպ բանաձեւը: Այն, որ նույն անհիմն մեղադրանքներն այս անգամ Սենատի օրակարգ են բերում իշխող կուսակցության պատգամավորները, քաղաքական շահերի համար պատմական իրադարձությունները խեղաթյուրելու փորձ է», - ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Անկարան նշում է, որ խորհրդարաններն իրավասու չեն մեկնաբանելու և դատելու պատմությունը։ 
«Այս բանաձևը հակասում է նաև «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» ՄԱԿ-ի 1948 թվականի Լոնվենցիային, որտեղ ասվում է, որ ցեղասպանության հանցագործության համար մեղադրանք կարող է առաջադրվել միայն իրավասու դատարանի կողմից»,- ամփոփել է ԱԳՆ-ն։