Դու շուն ես, եղբայր, դու հայրենասեր չես

 Դու շուն ես, եղբայր, դու հայրենասեր չես

Այդ սոպլյակները ոչ թե ինքնաբուխ ակցիա են արել, ոչ թե հայրենասեր են, այլ վճարվել են։Ինչից եմ ես դա ենթադրում, օդից չեմ խոսում։ Ինձ ասացին, որ երբ արդեն շենքից դուրս են եկել, մուտքի մոտ իրենց սպասում էին երկու փաստաբան, ևս երկուսն էլ՝ քաղմասում: Դա մեզ ի՞նչ է հուշում, որ այս տղան ոչ թե տղա էր, այլ շուն։ Հետևաբար, դու շուն ես, եղբայր, դու հայրենասեր չես, որովհետև հայրենասերից մինչև շուն լինելը մի քայլ է։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է դերասան Հովհաննես Դավթյանը՝ անդրադառնալով իր ներկայացման ժամանակ տեղի ունեցած միջադեպին, երբ երիտասարդը բեմ էր բարձրացել ու տեղեկացրել, որ դավաճանը հանձում է Հայաստանը։

«Ակցիան հնարավոր էր իրականացնել ներկայացման վերջում ու ինձ չխանգարել»,- ասել է նա։