Այս օրը հայ ժողովուրդն ու Հայաստանը սգում են

Այս օրը հայ ժողովուրդն ու Հայաստանը սգում են

«Այս օրը հայ ժողովուրդն ու Հայաստանը սգում են։ Գետաշենում, Մարտունաշենում տեղի բնակչությանը պաշտպանելիս՝ անհավասար մարտում զոհվեցին «Հրազդանյան ջոկատի» հրամանատար Զարզանդ Դանիելյանը, գետաշենցի դաշնակցական Վալերի Նազարյանը, Հայաստանի ազգային հերոս, դաշնակցական Թաթուլ Կրպեյանը, Երևանի ժողինստիտուտի ուսանող, դաշնակցական Արթուր Կարապետյանը, գիտնական, դաշնակցական Սիմոն Աչիգյոզյանը։ Այս մասին այսօր Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Երանի նրանց՝ հայրենիքի համար զոհվեցին, երանի նրանց, որ չտեսան ուրացումը, երանի նրանց, որ չտեսան, որ Դաշնակցությանը ատում են Թուրքիայում, Ադրբեջանում, մեկ էլ՝ Հայաստանի խորհրդարանում՝ քաղաքական մեծամասնությունը»,- ասել է նա։