Նենգափոխումները շարունակվում են

Նենգափոխումները շարունակվում են

Արցախում ազատ, արդար, մրցակցային ընտրություններով «խիստ շահագրգռված» եւ իրականում նախագահի թեկնածուներից Մասիս Մայիլյանին անվերապահ աջակցած լրատվամիջոցը շարունակում է նենգափոխել: Այս անգամ՝ արդեն ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանի խոսքը: Երեկվա մամուլի ասուլիսին Արայիկ Հարությունյանն անդրադարձել է փոքր հէկերի շինարարության թեմային: Նա ասել է, որ եթե բնապահպանական խնդիրներ չլինեն, շինարարությունը կշարունակվի, իսկ ովքեր փորձեն ապօրինի քայլերի դիմել, կկանչվեն պատասխանատվության: Արցախի ընտրված նախագահն ասել է, որ երկրի թշնամին է նա, ով դեմ է նրա էներգետիկ անկախությանը:

Եւ ահա հիշյալ լրատվամիջոցն այդ տեղեկատվությունը ներկայացնում է «Արայիկ Հարությունյանը սպառնաց» խորագրի ներքո:  Ո՞րն է այստեղ սպառնալիքը: Արցախում բոլորը համոզված են, որ հէկերի շինարարության դեմ քարվաճառցի քաղաքագետ Ալեքս Քանանյանի սկսած շարժումը քաղաքական էր, նպատակ ուներ «էլեկտրաքարվաճառ» հարուցել, ապա աալիքը տարածել Ստեփանակերտում եւ Մասիս Մայիլյանի նախագահական ընտրարշավի համար քարոզչա-տեղեկատվական ֆոն ապահովել: Դա չստացվեց: Մայիլյանի կողմնակիցներն այսօր խոսում են հետհամավարակային փողոցային պայքարի մասին: Նախաձեռնողի դերքում կրկին Ալեքս Քանանյանն է: Իսկ ընտրված նախագահն ընդամենը զգուշացնում է, որ հակաօրինական ցանկացած քայլ արժանանալու է համապատասխան իրավական գնահատականի: Բոլորիս նպատակը չէ՞ կառուցել օրենքի գերակայության երկիր: Էլ ի՞նչ սպառնալիք: