Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին

Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին
Երեկ Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթայնբերգին, խոսել են «տարածաշրջանային անվտանգության խնդիրների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման» մասին: Երեկ  Հյուսիսային պողոտայից վտարված քաղաքացիները հերթական նամակն են գրել ՀՀ նախագահին եւ հիշեցրել իր նախընտրական խոստումների մասին. «Շուտով կլրանան 6 դաժան տարիները, երբ մենք դարձանք անօթեւան, մոռացված մի զանգված, որոնք չունեն ոչ ընտրության, ոչ անձնագրերի ժամկետը երկարացնելու, ոչ զինակոչիկից պահանջվող տեղեկանք բնակավայրից ստանալու իրավունք, քանզի չունենք հասցե: …Զայրույթի, վիրավորանքի, բարոյական, նյութական, ֆիզիկական համբերության բաժակը լցվել է: Բայց ասում են՝ հույսը վերջինն է մեռնում: Այդ հույսը գուցե Դո՞ւք եք»: