PR ակցիա ԱԺ-ու՞մ
Երեկ որոշ պատգամավորներ “արյան հանձնում” ակցիան բոյկոտել էին “քաղաքական նպատակներով”: “Ես PR ակցիաներին չեմ մասնակցում”,- մեր հարցին ի պատասխան ասաց Վիկտոր Դալլաքյանը, նկատելով, որ եթե ակցիայի իրական նպատակը ոսկրածուծի դոնոր լինելն է, ապա ամեն ինչ կարվեր ոչ թե Ազգային ժողովի ֆոյեում, այլ բուժական հաստատություններում եւ պոլիկլինիկայում: Իսկապես, որեւէ տեղ ընդունված չէ, եթե պատերազմական վիճակ կամ արտակարգ դրություն չէ, նման ակցիաներ անցկացնել: Նաեւ ի վերջո բացառված չէ, որ որեւէ մեկը կվատանար, կամ վարակ կանցներ: Մի պատգամավոր էլ նկատեց, որ արյուն սովորաբար հանձնում են որոշակի ընթացակարգերից, չխմելուց, չծխելուց հետո: Ողնածուծի ռեեստրի հիմնադիր Սեւակ Ավագյանը սակայն ասաց, թե քանի որ իրենց նպատակը պատգամավորների արյան գենետիկական կազմը ստուգելն է` հակամարմինների առկայությունը, իսկ “դա եթե փոխվեր մեր պատգամավորների խմելուց կամ էլի ուրիշ բան անելուց, ուրեմն մեր վիճակն իրոք վատ կլիներ”,-ասաց կենտրոնի տնօրենը:
Կարծիքներ