Մեր Վահանը մեր նախագահն է

Մեր Վահանը մեր նախագահն է
Դաշնակցությունը ավանդույթի համաձայն անտեսելով եղանակային վատ պայմանները, ապրիլի 23-ին ջահերով երթ էր կազմակերպել դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Սակայն այս տարի այն առանձնահատուկ էր. ճիշտ է, նախագահական ընտրություններին դեռ տեւական ժամանակ կա, եւ շատերը նույնիսկ պնդում են, թե Դաշնակցությունը վերջին ընտրություններում կրած պարտությունից հետո այլեւս թեկնածու չի առաջադրի, բայց փաստ է, որ ՀՅԴ-ականները, մի տեսակ ծածուկ, հակառակն են անում: Ոմանք հենց դրանով էին բացատրել այն, որ թե՛ ջահերով երթի ժամանակ, թե՛ հաջորդ օրը, երբ հայ ժողովուրդը դեպի հուշահամալիր էր շարժվում, մարդկային բազմության մեջ աչք էին ծակում կարմիր վերնաշապիկներ հագած երիտասարդներ` “Մեր Վահանը մեր նախագահն է” մակագրություններով: