Կոնգրեսը մտադիր է իշխանափոխության հասնել

Կոնգրեսը մտադիր է իշխանափոխության հասնել
Բավական ժամանակ է՝ Հայ ազգային կոնգրեսից լուրեր են գալիս, թե երկու հոսանք է ձեւավորվել. մի թեւը գնում է հերթական ընտրությունների, մյուս թեւը, որ ավելի արմատական է տրամադրված, չի հաշտվում այդ մտքի հետ: Երեկ ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանը, փաստորեն, հաստատեց, որ Կոնգրեսը պատրաստվում է 2012-ի ԱԺ ընտրություններին: Նրա՝ «Կոնգրեսը մտադիր է Հայաստանում իշխանափոխության հասնել, այլ ոչ թե հեղաշրջման» խոսքերը դրա մասին են վկայում: Ի դեպ, երեկ ոստիկանություն են տարվել ՀԱԿ 10 երիտասարդներ, որոնք մարտի 1-ի հանրահավաքի թռուցիկներ էին բաժանում: Նրանցից երեքը՝ աղջիկներ: