ՆԱՏՕ-ն պնդում է Դոնեցկի մարզում ռուսական տանկերի առկայությունը

ՆԱՏՕ-ն պնդում է Դոնեցկի մարզում ռուսական տանկերի առկայությունը

Վերջին 2 օրերին ռուսական տանկերի շարասյուները հատել են Ուկրաինայի հետ սահմանը և մտել անջատողականների վերահսկողության տակ գտնվող տարածք: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով ՆԱՏՕ-ի ներկայացուցչին:



«Մենք տեսել ենք Ուկրաինայի տարածք մտնող ռուսական տեխնիկայի, առաջին հերթին՝ տանկերի, հրետանու, ՀՕՊ համակարգերի և հետևակի շարասյուները»,- հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորքերի հրամանատար, գեներալ Ֆիլիպ Բրիդլավը:



Գեներալը չի նշել՝ հատկապես ինչ քանակի տեխնիկայի մասին է խոսքը, բայց հաստատել է, որ ՆԱՏՕ-ի տվյալները համընկնում են ԵԱՀԿ ներկայացուցիչների դիտարկումների հետ:



Երեքշաբթի օրը ԵԱՀԿ-ն հայտնել է, որ նկատում է առանց տարբերանշանների 43 ռազմական մեքենայից բաղկացած շարասյան անցում Դոնեցկի ուղղությամբ: