Սարգսյանը մեկնեց Բրյուսել, մինչդեռ իր արյունակից ու գաղափարակից եղբայրները հավաքվում են Աստանայում

Սարգսյանը մեկնեց Բրյուսել, մինչդեռ իր արյունակից ու գաղափարակից եղբայրները հավաքվում են Աստանայում

Երեկ Սերժ Սարգսյանը մեկնել է Բրյուսել՝ ԵԺԿ գագաթնաժողովին մասնակցելու, մինչդեռ ԵՏՄ իր արյունակից ու գաղափարակից եղբայրները հավաքվում են Աստանայում: Անշուշտ, ԵՄ ղեկավարները Սարգսյանին Բրյուսել են հրավիրել թերեւս որոշ իրողություններ բացատրելու համար: Դոնալդ Տուսկի եւ հատկապես Անգելա Մերկելի հետ հանդիպումներն այդ ենթադրության հաստատումն են: ԵՄ-ն Հայաստանի հետ պատրաստվում է բանակցել եւ կնքել նոր համաձայնագիր, որը քիչ է տարբերվելու Ասոցացման համաձայնագրից: Այժմ Սարգսյանին Բրյուսել են հրավիրել՝ երեւի բացատրելու, որ մտքով չանցկացնի երկրորդ անգամ «սեպտեմբերի 3» խաղարկել եւ Հայաստանը հեռացնել Եվրոպայից, այլապես ԵՏՄ-ն կշարունակի Հայաստանը տանել դեպի անդունդ: