Սահմանադրական Հանձնաժողովի կողմից իրականացված աշխատանքը չափազանց բարձր որակի է և արժանի է դրվատանքի. Վենետիկի հանձնաժողով

Սահմանադրական Հանձնաժողովի կողմից իրականացված աշխատանքը չափազանց բարձր որակի է և արժանի է դրվատանքի. Վենետիկի հանձնաժողով

Սահմանադրական իրավունքի ոլորտի անկախ փորձագետներից բաղկացած Եվրոպայի խորհրդի խորհրդատվական մարմինը՝ Վենետիկի հանձնաժողովը, հրապարակել է երկրորդ միջանկյալ կարծիքը



«Հայաստանի Սահմանադրական Հանձնաժողովի կողմից իրականացված աշխատանքը չափազանց բարձր որակի է և արժանի է աջակցության ու դրվատանքի: Վենետիկի Հանձնաժողովի հետ անկեղծ երկխոսության և արգասաբեր փոխանակումների մթնոլորտը շարունակական է եղել և հնարավորություն է ընձեռել Սահմանադրական Հանձնաժողովին պատրաստել մի տեքստ, որն այժմ համապատասխանում է միջազգային չափանիշներին:



Նախնական կարծիքը պարունակում էր 4 հիմնական առաջարկություն, որոնք բոլորն էլ ամբողջությամբ կամ մասնակի հաշվի են առնվել Սահմանադրական հանձնաժողովի կողմից.



• Ազգային Ժողովի պատգամավորության թեկնածու լինելու սահմանափակումների վերացման մասով /հոդված 47, մաս 2/ նստակեցության ցենզը իջեցվել է 5-ից 4 տարվա, ինչը բարելավում է: Սակայն երկքաղաքացիների համար ԱԺ պատգամավոր ընտրվելու արգելքը, այնուամենայնիվ, չի հանվել:



• Հոդված 89-ը այլևս չի նախատեսում, որ ընտրությունների երկրորդ փուլը պարտադիր պետք է անցկացվի, այլ սահմանում է, որ կարող է անցկացվել: Ավելին, հոդված 89-ը հանվել է 201-րդ հոդվածով նախատեսված այն սահմանադրական նորմերի շարքից, որոնք ենթակա են փոփոխության միայն հանրաքվեով: Այս մասով Նախնական կարծիքում արված առաջարկին հետևել են, ինչը ողջունվում է:



• Հոդված 105-ից հանվել է ուղղակի արգելքը ԱԺ լիազորությունների ողջ ժամկետի ընթացքում նոր խմբակցությունների ստեղծելու վերաբերյալ, ինչը բարելավում է, չնայած այն բանին, որ նոր խմբակցություններ ստեղծելու հնարավորությունը մնում է սահմանափակ:



• ԱԺ դերը վճռաբեկ դատարանի պալատների նախագահների նշանակման հարցում պատշաճորեն հանվել է: Ինչ վերաբերում է Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրությանը, պահանջվող մեծամասնությունը այժմ բարձրացվել է երեք հինգերորդի, ինչը բարելավում է:



Սույն երկրորդ միջանկյալ կարծիքը պարունակում է հետագա բարելավման որոշակի առաջարկություններ, որոնք, հուսով ենք, հաշվի կառնվեն Սահմանադրական Հանձնաժողովի և Ազգային ժողովի կողմից:



Վենետիկի Հանձնաժողովը մեկ անգամ ևս ընդգծում է Հայաստանի քաղաքական բոլոր ուժերի և քաղաքացիական հասարակության հետ բաց և շարունակական երկխոսության կարևորությունը, որպեսզի այս սահմանադրական փոփոխությունները ընդունվեն խորհրդարանի կողմից, իսկ հետագայում հանրաքվեով, ինչը հետագա կարևոր քայլ կհանդիսանա դեպի ժողովրդավարություն Հայաստանի անցման համար»: