Մեր փաստաբանական թիմը հայցով մտնում է դատարան․ «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժում

Մեր փաստաբանական թիմը հայցով մտնում է դատարան․ «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժում

Նախապես հայտնել էինք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը 29.04.2024 թ-ին ՀՀ իրավապահ մարմիններից պահանջում է՝ 24 ժամվա ընթացքում պատասխանատվության կանչել «Յութուբ» մուլտիմեդիա էլեկտրոնային հարթակի «Civic News» ալիքի լրագրող ներկայացող Դավիթ Լևոնյանին և նրա լրատվամիջոցին, որը հրապարակել էր Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արք. Գալստանյանի հասցեին ակնհայտ կեղծ և սուտ տեղեկություններով համեմված տեսանյութ: 

Իրավապահ մարմինները չեն արձագանքել մեր հայտարարությանն ու պահանջին: 

Ուստիև, հայտնում ենք, որ մեր փաստաբանական թիմը հայցով մտնում է դատարան՝ զրպարտության և վիրավորանքի համար Դավիթ Լևոնյանին կանչելու իրավական պատասխանատվության ՝ համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի:

«Տավուշը հանուն Հայրենիքի» շարժում
30.04.2024թ.