Արցախում ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 52,7 հազարից ավելի ընտրող

Արցախում ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 52,7 հազարից ավելի ընտրող

Արցախում այսօր՝ սեպտեմբերի 13-ին կայացած ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 52 հազար 765 ընտրող:



ԼՂՀ ԿԸՀ փոխանցմամբ, ժամը 20:00-ին՝ ընտրատեղամասերի դռները փակելուց հետո պարզվել է, որ ընտրություններին մասնակցել է ընտրողների 55.9 տոկոսը:



Նշենք, որ Արցախում ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն 94 հազար 241 ընտրող:



ՏԻՄ ընտրություններ են կայացել Արցախի ամբողջ տարածքում՝ 207 համայնքներում: 144 համայնքներում գրանցվել էր համայնքի ղեկավարի 240 թեկնածու, որոնցից 126-ը՝ (52,5%-ը) գործող համայնքի ղեկավարներն են: Թեկնածուների մեծ մասը` 231 մարդ (96,3 %-ը), արական սեռի ներկայացուցիչներ են:



200 համայնքներում ավագանու անդամների 1022 տեղերի (մանդատների) համար գրանցված թեկնածուների թիվը 1241 է: 200 համայնքներում ավագանու անդամների 1022 տեղերի (մանդատների) համար գրանցված թեկնածուների թիվը 1241 է:



Քաղաքապետի ընտրություններ են նաեւ Ստեփանակերտում, գրանցված թեկնածուներն են գործող քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը եւ «Արցախի կոմունիստ» թերթի խմբագիր Արիս Գրիգորյանը: Ստեփանակերտում գրանցված 37 հազար 447 ընտրողներից ընտրություններին մասնակցել է 15 հազար 427 ընտրող, կամ 41,2 տոկոսը: