Անուններ հրապարակեք, պարոն Իոաննիսյան

Անուններ հրապարակեք, պարոն Իոաննիսյան

«Արցախում Դանիել-յուգե՞նդ է ստեղծվում»՝ իմ հրապարակման առթիվ Դանիել Իոաննիսյանը մի հերքում է հրապարակել եւ հղում է Արցախի հարկային մարմիններին, որոնք գիտեն, թե ովքեր եւ ինչի համար են վարձատրվել:

Ես նույն բանն եմ ասել՝ դիտորդական առաքելության համար հատկացված գումարները ծախսվել են որպես «հոնորար»: Վճարվել են Մասիս Մայիլյանի կողմնակիցները, որոնք «հանրային կարծիքի ուսումնասիրության» անվան տակ բաց քարոզչություն են իրականացրել հօգուտ իրենց նախընտրած թեկնածուի: Եթե պարոն Իոաննիսյանը հակառակն է պնդում, ապա թող հրապարակի Ստեփանակերտում եւ շրջաններում կազմավորված խմբերի ղեկավարների եւ «մեթոդական»  աշխատանք կատարած անձանց անունները: Կարող եմ վստահաբար պնդել, որ այդ դեպքում պարզ կլինի, որ նրանց ճնշող մեծամասնությունը Մասիս Մայիլյանի աջակիցներն ու նրա քաղաքական թիմի կողմից երաշխավորված մարդիկ են:

Բոլորը գիտեն, թե Ստեփանակերտում ում հետ եւ ինչպես է համագործակցել Դանիել Իոաննիսյանը: Այնպես որ՝ անուններ հրապարակեք, պարոն Իոաննիսյան: Այսօր, այս ժամերին «Դանիել-յուգենդ» խմբերը ֆեյսբուքում կատաղի արշավ են տանում նախագահի ընտրության երկրորդ փուլի քվեարկության դեմ, բախում են քաղաքացիների դռները եւ կոչ անում մնալ տանը, չներկայանալ ընտրատեղամաս: Նույնը՝ գյուղական համայնքներում: Ամեն ինչ արվում է ընտրություններն ապալեգիտիմացնելու համար: Դա համոզմունք չէ, նրանք անում են վարձահրավիրվածի իրենց սեւ գործը: