Ի՞նչ են քննարկելու

 Ի՞նչ են քննարկելու

Այսօր՝ ապրիլի 30-ին, մեկնարկել է Ազգային ժողովի հերթական նստաշրջանը։ Օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարց։ Կքննարկվի մասնավորապես Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2023 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2023 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2022-2023 թթ. գործունեության մասին հաղորդումը, 2023 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը եւ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2023 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը, կքննարկի նաև Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը։