ՀՀ ՏՄՊՊՀ-ն համալրում է իր աշխատանքային թիմը

ՀՀ ՏՄՊՊՀ-ն համալրում է իր աշխատանքային թիմը

Եթե Դուք տնտեսագետ եք, ֆինանսիստ, իրավաբան կամ տվյալների վերլուծաբան, ունեք համապատասխան փորձառություն և գիտելիքներ, տիրապետում եք օտար լեզուների, ունեք զարգացման Ձեր հստակ տեսլականը, բաց մի թողեք հնարավորությունը միանալու մեր թիմին:  ՀՀ ՏՄՊՊՀ-ն հայտարարում է իր աշխատանքային թիմը համալրելու մասին՝ 
Մեզ անհրաժեշտ են մասնագետներ, որոնք՝ 
    • նախաձեռնող են, ունեն ստեղծագործ միտք, բաց են փոփոխությունների  և նորարարությունների համար,
    • սկզբունքային են, նպատակասլաց, ազնիվ և պարտաճանաչ,
    • սիրում են աշխատանքը, աշխատում են նվիրումով և չեն դադարում սովորել և կատարելագործել իրենց գիտելիքները,
    • տիրապետում են ռուսերեն և անգլերեն լեզուներին,  ունեն տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային գիտելիքներ,
    • ունեն համապատասխան որակավորում, փորձառություն և գիտելիքներ:
Դուք կունենաք՝
    • պետական կառավարման համակարգում ծառայության միջոցով երկրի զարգացմանը նպաստելու և Ձեր կարիերան ստեղծելու հնարավորություններ
    • աշխատանք, որը կտա լավ փորձառություն, մշտապես առաջ շարժվելու, գիտելիքների կատարելագործման հնարավորություններ
    • վերապատրաստումներ, մասնագիտական աճի և առաջխաղացման հնարավորություն՝   հիմնված գիտելիքների և աշխատանքի կատարողական արդյունքների վրա:

Ինքնակենսագրականները և մոտիվացիոն նամակը կարող եք ուղարկել [email protected]  էլ. փոստի հասցեին:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 54 19 00 (ներքին համար՝ 215) հեռախոսահամարով:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ մինչև 01.09. 2019թ.:
Հարցազրույցի կհրավիրվեն փաստաթղթային փուլն անցած դիմորդները: 


ՀՀ տնտեսական մրցակցության
պաշտպանության պետական հանձնաժողով