Ոսկեպարը 1992 թվականին դարպաս է եղել Հայաստանի համար եւ հաղթանակի սիմվոլ․ գնդապետ Մախսուդյան

Ոսկեպարը 1992 թվականին դարպաս է եղել Հայաստանի համար եւ հաղթանակի սիմվոլ․ գնդապետ Մախսուդյան

Հարցազրույց պահեստազորի գնդապետ, 2-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի նախկին տեղակալ, գնդապետ Միհրան Մախսուդյանի հետ։

-Իշխանությունները պնդում են, թե պատերազմի վտանգ կա, Նիկոլ Փաշինյանն էլ Ոսկեպար կատարած վերջին այցի ժամանակ ասել է, թե եթե գյուղերը չտան, պատերազմ կլինի։ Դուք երկար տարիներ ծառայել եք ԶՈՒ-ում, արդյո՞ք մեր զինվորականները պատրաստ են պայքարել հանուն այդ գյուղերի։

-Վստահ եմ, որ ԶՈՒ-ն պատրաստ է իրենց առջեւ դրված խնդիրը կատարել, եթե ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մարտի մեջ մտնելու, պատերազմելու հրաման իջեցվի։ Ժողովուրդն էլ, կարծում եմ, կանգնելու է ԶՈՒ կողքին՝ մեր հողը, պետականությունն ու անկախությունը պաշտպանելու համար։ Վստահ եմ, որ ԶՈՒ-ն իր խնդիրը կկատարի։

-Տավուշցիները համառորեն պնդում են, որ դուրս չեն գալու Ոսկեպարից, բայց եթե քաղաքական որոշում լինի՝ գյուղերը դատարկելու, ինչպե՞ս կարող են պայքարել։

-Ժողովուրդը դեմ  է այդպիսի քաղաքական որոշմանը։ Ոսկեպարցիներն արդեն այդ մասին ասել են ՀՀ վարչապետին։ Մենք դեմ ենք միակողմանի զիջմանը։ Ժողովուրդը չի հանդուրժելու։ Ինքս Ոսկեպարից եմ, այստեղ հարազատներս են հուղարկավորված, ինքս չեմ թողնի գյուղը եւ դուրս գամ։ Զոհված հայրս, եղբայրս ու պապս են այստեղ ամփոփված, որոնք պատերազմում զոհվել են այս հողերի համար։ Գյուղում չկա մի տուն, որ զոհ չունենա։ Մարդիկ արյուն են թափել այս հողի վրա, արյան հետքը դեռ չի սառել։ Ոչ մի ոսկեպարցի չի հանդուրժի միակողմանի զիջումը՝ առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու։ 

-Ասում են՝ եթե ուզում եք խաղաղություն, ապա պետք է գնալ այդ քայլին։

-Եթե մենք վախենանք՝ կպարտվենք, եթե չվախենանք, կհաղթենք։ Հաղթելու համար պետք է աշխարհասփյուռ հայությունը համախմբվի, դառնա մի բռունցք, ու Ալիեւի պես շներին դաս տա։ Ժողովրդին պետք չի պատերազմով վախեցնել։ Մեր ժողովուրդը վախեցող չէ, մեր ժողովուրդն օրհասական պահին մի բռունք է դառնում ու պայքարում։ Եկել է ոտքի կանգնելու ժամանակը։ Աշխարհասփյուռ հայեր, ոտքի կանգնեք, սա մեր վերջին պատերազմն է լինելու, հաղթանակով ենք դուրս գալու այդ պատերազմից։  Ոսկեպարը 1992 թվականին դարպաս է եղել Հայաստանի համար, եւ եղել է հաղթանակի սիմվոլ։ Այս պատերազմում էլ է Ոսկեպարը դառնալու հաղթանակի սիմվոլ: Վստահ եմ իմ ժողովրդի, իմ հայ ազգի վրա։ Պետք է համախմբվենք, արդեն ժամանակը եկել է։

-44-օրյա պատերազմին կռվել եք ադրբեջանական զորքի դեմ, ինչպե՞ս կբնութագրեք նրանց զինված ուժերի մարտական վիճակը, բնավորությունը։

-Ադրբեջանական զորքը վախկոտ է, մեր 1 զինվորը կարող է նրանց 10 զինվորի դեմ պատերազմել։ Այնպես չի, որ իրեն 2020թ․-ին հաղթել են։ Այդ պատերազմին մեր բանակը կռվել է մի քանի պետությունների դեմ։ Ադրբեջան ազգը եղել է վախկոտ, վախկոտ էլ մնում է, պարզապես այսօր նրանք փորձում են մեզ վախեցնել, բայց մենք վախեցող ազգ չենք։ Յուրաքանչյուր հայ իր հայրենիքը սիրում է ու պատրաստ է իր հայրենիքի համար մեռնել, միան թե թույլ չտա, որ Ալիեւի պես տականքի ոտքը մտնի մեր հայրենիք։

-Ալիեւի հետ բանակցությունները վարում է Նիկոլ Փաշինյանը։ Բայց մարդիկ ասում են՝ Փաշինյանի որոշումները կայացնում է Ալիեւը։

-Չեմ կարող ասել՝ Ալիեւն ուզում է, ինքը տալիս է, բայց պետք է ՀՀ վարչապետը ժողովրդի կարծիքը լսի։ Մեր կարծիքը մեկն է՝ դեմ ենք միակողմանի զիջմանը։

Մանրամասն՝ տեսանյութում։