Նաիրա Զոհրաբյանն ու Միքայել Մելքումյանն երաշխավորություն են ներկայացրել «Սասնա ծռերից» Սեդրակ Նազարյանի համար․ տեսանյութ

Նաիրա Զոհրաբյանն ու Միքայել Մելքումյանն երաշխավորություն են ներկայացրել «Սասնա ծռերից» Սեդրակ Նազարյանի համար․ տեսանյութ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում «Սասնա ծռերի» 10 անդամի գործով դատական նիստին խմբի անդամ Սեդրակ Նազարյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ։



Պաշտպանը նշեց, որ միջնորդում է խափանման միջոցը փոխել անձնական երաշխավորությամբ, որը ներկայացրել են ԱԺ «Ծառուկյան դաշինքի» պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Միքայել Մելքումյանը։



Սահակյանը նաեւ նշեց, որ Նազարյանն ունի առողջական լուջր խնդիրներ, այդ թվում և սրտի հետ կապված:



Հիշեցնենք, որ Նազարյանը ՊՊԾ գնդի գրավման օրերին հրազենային վնասվածք էր ստացել: Դատարանն ընդմիջում հայտարարեց, որպեսզի փաստաբանները գրավի գումարի փոխանցման ժամկետները հստակցենեն:



**Աննա Պապիկյան**